«ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել F-35A կործանիչների և ՌԷՊ ինքնաթիռների խմբեր»․ #ItaMilRadar
![]() Փենթագոնը Մերձավոր Արևելք է ուղարկել F-35A Lightning II հինգերորդ սերնդի վեց կործանիչներից և E/A-18G Growler էլեկտրոնային պայքարի վեց ինքնաթիռներից բաղկացած խմբեր, հաղորդում է ItaMilRadar-ը։ Ամերիկյան ինքնաթիռները հանգստյան օրերին անդրատլանտյան թռիչք են իրականացրել լիցքավորող ինքնաթիռների աջակցությամբ՝ միջանկյալ վայրէջքներով Ազորյան կղզիներում և Իսպանիայում, այնուհետև շարունակել են թռիչքը դեպի Մերձավոր Արևելք: Ենթադրվում է, որ ավիացիոն խմբերն այժմ տեղակայված են Հորդանանի Մուվաֆաք Սալթի բազայում: Անցած շաբաթ ԱՄՆ-ն Կատարի Ալ Ուդեյդի ավիաբազայում նաև տեղակայել է RC-135V/W Rivet Joint ռադիոէլեկտրոնային հետախուզական ինքնաթիռ և E-11A BACN ինքնաթիռ, որը նախատեսված է Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» բազայում մարտական գործողությունների պայմաններում զորքերի կապն ապահովելու համար: Բացի այդ, Մերձավոր Արևելքի դիրքերում ներկայում տեղակայված են Patriot զենիթահրթիռային համակարգեր և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ ամերիկյան ռազմական գործողության դեպքում իրանական հնարավոր հակագրոհներից պաշտպանվելու համար։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
