«Դատարանը հստակ նշել է` Արցախի նախագահի կողմից կայացված՝ Արցախը լուծարելու հրամանագիրն առ ոչինչ է»․ Ռոման Երիցյան
![]() «Մենք ունենք դատական ակտ՝ Հայաստանի արդարադատություն իրականացնող մարմնի կողմից, որով հաստատվում է, որ Արցախի նախագահի կողմից, այսպես ասած՝ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն առ ոչինչ է»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ պարզաբանելով Արցախի նախագահի հայցի հետ կապված դատարանի դիրքորոշումը։ «Դատարանն արձանագրել է, որ ուժի գործադրման կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ որևէ փաստաթղթի ստորագրումն ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող և առոչինչ է՝ ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից։ Հասե՞լ ենք արդարության, թե՞ ոչ՝ հարցին պատասխանելով կարելի է արձանագրել, որ որոշակիորեն արդարության հասել ենք, որովհետև դատարանն արձանագրում է նախ՝ հրամանագրով տեղ գտած տեղեկություններն իրականությանը ոչ լրիվ համապատասխանելու վերաբերյալ հանգամանքը՝ հստակ նշում կատարելով, որ այդ տեղեկությունները պետք է համալրվեն, և դատարանն արձանագրում է, որ նման հրամանագիրն առ ոչինչ է, քանի որ այն կայացվել է ուժի կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիքի տակ»,- մանրամասնել է փաստաբանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի: |

«Տանիքներից կախված սառցաբեկորները մահվան սպառնալիք են դարձել իշխանության անգործության պատճառով». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6412:12
«Աշխարհահռչակ «Բիթլզ»-ի տխրահռչակ կրկնօրինակմամբ մոլորակը բացահայտեց «վարչաբենդին» և նրա թմբուկմեն Նիկոլ Սթարին». Արեգ Սավգուլյան
6811:42
«Պետբյուջեից որքա՞ն գումար է ծախսվել, որպեսզի լավ տժժաք». հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
7211:30
«Պատմական հայրենիքից հրաժարվողը կհրաժարվի նաև «իրական հայրենիքից». Էդուարդ Շարմազանով
8211:12
«ՀՀ իշխանությունները փորձում են ստեղծել կոոպերատիվ մի ֆեյք, դրանով փոխարինել, այնուհետև տիրանալ Մայր Աթոռին». Արթուր Խաչատրյան
7210:48
«Հոգևորականների նկատմամբ հետապնդումները չեն դադարելու, քանի դեռ չեն բախվել հանրային հստակ դիմադրության». Շիրազ Խաչատրյան
7810:18
