«ՀՀ առողջապահական համակարգը վաղուց դադարել է կապ ունենալ առողջապահության հետ». Վարդուհի Սարգսյան
![]() Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ առողջապահական համակարգը վաղուց դադարել է կապ ունենալ առողջապահության հետ և դրա ամենավառ ցուցիչը Ավանեսյան Անահիտ կոչվող երևույթն է: Առողջապահության ոլորտը ոչ միայն բիզնես ոլորտ է, այլ նաև ամենախոշոր կոռուպցիոն և խարդախությամբ զբաղվող ոլորտներից մեկը: Բոլորը գիտեն, որ ՀՀ ամենախոշոր հիվանդանոցները ունեն օրական ֆիքսված գումարների չափեր, որոնք պետք է ապահովեն բժիշկները բուժառուների գրպաններից տրվող աննպատակ հանձնված անալիզների և իրականացվող ստուգումների տեսքով: Իսկ առողջական խնդիրներ ունեցող մարդկանցից շատերը այսօր մահանում են գումար չունենալու և բուժհաստատություններ չդիմելու պատճառով: Բժշկական պարտադիր ապահովագրության հեղինակ, բլոգեր, պարուհի, վարկային մասնագետ, կեղծ պատարագների առաջամարտիկ և ամեն ինչ, բացի հիպոկրատի երդում տված և այն արժանապատվորեն կրող Անահիտ Ավանեսյանին մեկդ տեղեկացրեք, որ անգիտակից վիճակում գտնվող քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց, սակայն հիվանդանոցները նրանց հրաժարվում են ընդունել: Նույն վիճակն է նաև պետպատվերից օգտվող հազարավոր քաղաքացիների պարագայում և նույն վիճակն է լինելու նաև ապահովագրությունից օգտվողների դեպքում: Աղբյուրը` Վարդուհի Սարգսյան |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
