«Նամակ ենք բերել ՀՀ գլխին. այս գլուխն՝ իր գլխիկներով, կերավ մեզ». ակցիայի մասնակից
![]() «Նամակ ենք բերել ՀՀ գլխին: Այս նամակի մեջ արտացոլվում է՝ ինքը պատասխանատու է Սահմանադրության բոլոր կետերի կատարման համար: Հիմա այս գլուխը իր գլխիկներով կերան մեզ. Սահմանադրությունը ոտնահարեցին, Եկեղեցին քանդում են, ոչ ոք ձայն չի հանում»,- նախագահականի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասել է մասնակիցներից մեկը: Նա նշել է, որ ժողովրդի հարկերի հաշվին ապրում են՝ ժողովրդին կեղեքելով. «Եթե ՀՀ ղեկավարությունն է մեզ հետ սենց վարվում, մենք պետք է չնեղանանք ուրիշ երկրներից: Այն մուրճը, որ 2021 թվականին տվեցին սրանց ձեռքը, սխալ տվեցին, եռագույն դրոշ էր վրան կախված: Այս համբալները հասկացան, որ այդ եռագույն դրոշով պետք է մեր գլխին տան: Բայց այդ մուրջը տրվել է, որ միջազգային ատյաններում ՀՀ անունը բարձր պահեն»,- ընդգծել է ակցիայի մասնակիցը: Ակցիայի մասնակիցները նամակ են փոխանցել ընդունարան՝ Վահագն Խաչատուրյանին հանձնելու համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց: Շարժման մասնակիցները պահանջում են, որ ՀՀ նախագահը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից՝ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։ |

«Թե ինչու են Վենսն ու Թրամփը հիացած Փաշինյանով, պատասխանը Արաքսի ափին է»․ Թաթուլ Հակոբյան
212:30
Ի՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում (տեսանյութ)
3212:24
19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է
3712:18
«Արդյո՞ք սա նշանակում է, որ «Կնքահայրը» ֆիլմը չպետք է հեռարձակվի». Արծվիկ Մինասյան
4512:12
«Նախագիծը գալիս է՝ իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության, ռեպորտաժի վրա սահմանափակում դնելու համար». Գեղամ Մանուկյան
4612:00
«Եթե «Եվրոնյուզ»-ը, «Վեստի»-ն լուսաբանում են ընդդիմության հավաքը, դա համարվելո՞ւ է միջամտություն»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5711:54
