Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ.

Հայտնի է՝ խոշտանգման եղանակով ցուցմունք կորզած օպերլիազորի անունը

70
Այսօր, 16:54
Հայտնի է՝ խոշտանգման եղանակով ցուցմունք կորզած օպերլիազորի անունը

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Տեսանյութում խոշտանգվող տղամարդն իմ աղբյուրի փոխանցմամբ՝ ենթադրյալ հանցագործի հարազատ է։
Ստացվում է՝ անմեղ մարդուն խոշտանգել են համակարգում, այդպիսով շանտաժ անելով, որ կասկածյալը ներկայանա։
Ես, իհարկե, կճշտեմ ինձ փոխանցված ամբողջ տեղեկատվությունը, բայց հայտնեցին, որ Ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը ահա խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց»։

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան