Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ.

«Ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում»․ Թադևոս Ավետիսյան

79
Այսօր, 17:12
«Ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում»․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժողովրդագրական իրավիճակի մտահոգիչ միտումներ.
ՀՀ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Մասնավորապես․
- բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 127%՝ նվազելով շուրջ 6 տոկոսային կետով,
- բնական հավելաճը՝ ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը կազմել է 6228՝ նվազելով 1383-ով կամ 18 տոկոսով,
- ծնվածների թվաքանակը կազմել է 29337՝ նվազելով շուրջ 1524-ով կամ 5 տոկոսով,
- մահացածների թվաքանակը մնացել է գրեթե նույնը,
- ամուսնությունների թիվը կազմել է 12672՝ նվազելով 1643-ով կամ շուրջ 12 տոկոսով,
- ամուսնալուծությունների թիվը կազմել է 4419՝ աճելով շուրջ 140-ով կամ շուրջ 3 տոկոսով,
- 0-1 տարեկան նորածինների մահերի դեպքերը կազմել են 207՝ աճելով 16-ով կամ շուրջ 8,5 տոկոսով,
- 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերը կազմել են 251՝ աճելով 25-ով կամ շուրջ 11 տոկոսով։
Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարմանը և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:
Սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազում է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի»։

Աղբյուրը`   Թադևոս Ավետիսյան