Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 մարտի, 2026 թ.

«Սյունիքի հարավային հատվածներում լսվել են ադրբեջանական ՀՕՊ-ի կրակոցների ձայները». Դանիել Իոաննիսյան

97
Երեկ, 22:24
«Սյունիքի հարավային հատվածներում լսվել են ադրբեջանական ՀՕՊ-ի կրակոցների ձայները». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքում, հավանաբար, լսվել է Նախիջևանւց աշխատող ադրբեջանական ՀՕՊ-ի ձայնը։
Դատելով տարբեր հանգամանքներից ու տարբեր տեղեր գտնված մարդկանց պատմածից, էական է հավանականությունը, որ Սյունիքի հարավային հատվածներում լսվել են ադրբեջանական ՀՕՊ-ի կրակոցների ձայները։
Ով եղել է մարտական գործողությունների գոտիներում գիտի, որ ՀՕՊ-ի որոշ տեսակների կրակոցի ձայնը, երբեմն, հրետանուց էլ ուժգին է։
Հիշեցնեմ, որ այսօր Նախիջևան մի քանի իրանական ԱԹՍ է մտել, որոնց մի մասը, ըստ Ադրբեջանական ՊՆ-ի՝ խոցվել են օդում։ Շատ հավանական է, որ հենց այդ խոցումները, կամ ՀՕՊ հրթիռների արձակումներն էլ լսվել են մեր տարածքում»։