Ֆրանսիան ԱՄԷ է ուղարկել ևս վեց Rafale կործանիչ
![]() Ֆրանսիան ԱՄԷ է ուղարկել ևս վեց Rafale կործանիչ՝ երկրում արդեն տեղակայվածներից բացի, RTL-ի եթերում հայտարարել է աշխատանքի, առողջապահության, համերաշխության և ընտանիքի նախարար Կատրին Վոտրենը։ Rafale-ը ֆրանսիական չորրորդ սերնդի կործանիչ է, որը մշակվել է Dassault Aviation-ի կողմից։ Ինքնաթիռը նախատեսված է ցամաքային և ծովային թիրախների դեմ հարվածների, հետախուզության համար և կարող է կրել ճշգրիտ կառավարվող զինամթերք։ Rafale-ը ծառայության մեջ է Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի և նավատորմի հետ և արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ։ Ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ միջոցառումները ձեռնարկվում են Ֆրանսիայի՝ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի, Կատարի և Քուվեյթի հետ գործող պաշտպանական համաձայնագրերի շրջանակներում։ Սակայն Փարիզը շեշտում է, որ դա չի ենթադրում ցամաքային զորքեր ուղարկելը։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
