Իրանի ԱԳ նախարարը զանգահարել է Ադրբեջանի ԱԳ նախարարին
![]() 2026 թվականի մարտի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Ջեյհուն Բայրամովը դատապարտել է Իրանի կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները և արտահայտել իր խիստ բողոքը։ Նա ընդգծել է, որ այդ հարձակումները հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին։ Սեյյեդ Աբբաս Արաղչին մտահոգություն է հայտնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների կապակցությամբ, հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հետաքննություն են սկսել միջադեպի վերաբերյալ և մաղթել է վիրավորված քաղաքացիական անձանց շուտափույթ ապաքինում։ Ադրբեջանական կողմը ընդգծել է, որ ակնկալում է հարձակման համար ներողություն, հետաքննության արդյունքների հնարավորինս շուտ պարզաբանում և անհրաժեշտ միջոցառումներ՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ |

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
155Երեկ, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
119Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
17727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
15127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
14227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
13227.10.2026, 10:12
