Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

«Փաշինյանի եղբայրը ՌԴ-ում «ԿԳԲ» գործակա՞լ է եղել». Լիա Սարգսյան

85
Այսօր, 21:24
«Փաշինյանի եղբայրը ՌԴ-ում «ԿԳԲ» գործակա՞լ է եղել». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստաթուղթ․ Փաշինյանի եղբայրն աշխատել է ՌԴ պետական համակարգում, ինչո՞ւ չպատասխանեց՝ նա «ԿԳԲ» գործակալ է, թե ոչ
Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ իր եղբայր Արմեն Փաշինյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ով Հայաստանից արտագաղթել է դեռևս 1990-ականներին։ Սակայն Փաշինյանը խուսափեց պատասխանել առանցքային հարցին՝ արդյո՞ք ՀՀ ԱԱԾ-ն երբևէ ստուգել է իր եղբոր հնարավոր կապը խորհրդային հատուկ ծառայությունների, այդ թվում՝ Պետական անվտանգության կոմիտեի հետ։
«Իշխանություն» լրատվականը պարզել է, որ Փաշինյանի եղբայրը պարզապես շարքային «խոպանչի» չի եղել։ Արմեն Փաշինյանը 2004 թվականին աշխատել է ռուսական պետական կառույցում՝ Ռոսգոսկարանտինի Կրասնոդարի մասնաճյուղում։ Բացի այդ, 2015-2017 թվականներին նա աշխատել է նաև «ԿոնսալտՏամոժՍերվիս» ՍՊԸ-ում, որը զբաղվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ժամանակավոր պահպանմամբ և փաստացի ներգրավված է պետական կառույցների սպասարկման ոլորտում։
«Սատանա որսացող» ԱԱԾ-ի համար այս տվյալներն առավել քան բավարար են Նիկոլ Փաշինյանի եղբորը «ստուգելու» համար։ ՔՊ-ականներն իրենց ընդդիմախոսներին «սեւացնելու» համար պիտակավորում են «օտարերկրյա գործակալ», «ԿԳԲ-ի ազդեցության գործակալ» կամ «արտաքին ուժերի գործակալ» ձևակերպումներով՝ առանց որևէ հրապարակային ապացույցի։
Մինչդեռ իր եղբոր ՌԴ-ի քաղաքացի լինելը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է բոլորովին այլ լույսի ներքո՝ ստեղծելով տպավորություն, թե խոսքը պարզապես արտագնա աշխատանքի մեկնած «խոպանչու» մասին է։ Փաստն այն է, որ Փաշինյանի եղբայրն ավելի քան կապված է ՌԴ պետական ինստիտուտների հետ, քան մնացած բոլոր «հորինված գործակալները»։

Փաշինյանի եղբայրն աշխատել է ՌԴ պետական համակարգում
Փաշինյանի եղբայրն աշխատել է ՌԴ պետական համակարգում
Աղբյուրը`   Լիա Սարգսյան