Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 100 մարդ
![]() Մարտի 2-5-ը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, 638-ը վիրավորվել է, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներն սկսվել են, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահը» 2026 թվականի մարտի 2-ին սկսել է ռմբակոծել Իսրայելի հյուսիսային քաղաքները։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը մարտի 5-ին հայտարարել է, որ երկրի իշխանությունները որոշել են արգելել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բոլոր ռազմական գործունեությունը Լիբանանի տարածքում։ Մարտի 2-ին Լիբանանի կառավարությունը նույնպես արգելել է «Հեզբոլլահի» զինված գործունեությունը։ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի իր ռազմական գործողությունները Լիբանանում մինչև «Հեզբոլլահի» լիակատար զինաթափումը։ Ավելի ուշ ԻՀՊԿ-ն իր Telegram ալիքով հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը սպանել են Իրանի ԻՀՊԿ լիբանանյան կորպուսի փոխհրամանատար Հասան Մահվադիին։ Նա վերահսկում էր «Հեզբոլլահի» գործունեությունը իրանական կողմում։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
