Հերքվել է Առուշ Առուշանյանի մասնակցությունը Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին
![]() ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քրեական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն, սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նոր մանրամասներ են պարզվել հունվարի 25-ին Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել էր «Գորիս» բժշկական կենտրոն։ Այդ օրը հողամասի հետ կապված խնդիրները պարզաբանելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 16։30-ի սահմաններում «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանների ճանապարհին Վ․ Յոլյանը հանդիպել է Ա․ Յոլյանին, ով եղել է իր ընկերոջ՝ Ա․ Երեմյանի հետ։ Խոսակցությունը կարճ ժամանակում վերածվել է վիճաբանության, որի ընթացքում էլ Վ․ Յոլյանը պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, ինչն էլ դարձել է իր և Ա․ Յոլյանի մահվան պատճառը։ Մահացածներից Ա․ Յոլյանը Գորիսի քաղաքապետ Ա․ Առուշանյանի վարորդն էր։ |

Կրակոցներից սպանված տղամարդը ռեստորանում էր երգում
41Երեկ, 23:54
Վերջնագիր ներկայացնելուց հետո ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայում է ՀՕՊ հայտնաբերող և ոչնչացնող ավիացիա
55Երեկ, 23:43
«Բրախած երկիրի՝ բրախած առօրյա»․ Արմեն Հովասափյան
34Երեկ, 23:42
«Սրբազանների վեղարների տակ քջուջ անելը թարգե՛ք, զբաղվե՛ք քրեածին իրավիճակով»․ Դերենիկ Մալխասյան
38Երեկ, 23:30
Տեղի են ունեցել առանձին բանակցություններ Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Մեդինսկու հետ
63Երեկ, 22:57
Ինչպես են ուժայինները հիվանդանոցից բերման ենթարկում ողբերգական միջադեպի մասնակիցներին (տեսանյութ)
64Երեկ, 22:36
