Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.

«Մենք երբեք ուրիշ տեղից զենք առնելու խնդիր չենք ունեցել»․ Ռոբերտ Քոչարյան

56
Այսօր, 13:24
«Մենք երբեք ուրիշ տեղից զենք առնելու խնդիր չենք ունեցել»․ Ռոբերտ Քոչարյան

«Մենք երբեք ուրիշ տեղից զենք առնելու խնդիր չենք ունեցել։ Նաև այդպիսի գնումներ եղել են, ուղղակի Ռուսաստանի հետ գնային առումով մենք այնպիսի զեղչեր ենք ունեցել, որ ուղղակի մարդ պետք է հիմար լիներ, որ գնա կրկնակի կամ եռակի ավելի թանկ նույն զինատեսակն առնի ուրիշ տեղից»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարաությունը, թե ՀԱՊԿ-ի պատճառով այլ պետություններ Հայաստանին զենք չէին տալիս։

«Բոլոր երկրներն են այդպես անում․ այսպիսի տերմին կա՝ զինատեսակի զոոպարկ, որը բավական պրոբլեմային է, դրա համար շատ երկրներ մեկ հիմնական գործընկեր են ունենում՝ խոշոր երկրներից, որի զիանատեսակներով համալրում են իրենց բանակը և դա չի ստեղծում խնդիրներ։ Հիմա մի բան Հնդկաստանից են բերել, մի բան Ֆրանսիայից են բերում, մի բան չգիտեմ որտեղից են բերելու․ այն ինչ հիմա է արվում ինձ համար մեծ հարցեր է առաջացնում․ ի վերջո ոլորտից հաստատ ես ավելի շատ եմ հասկանում, քան այսօրվա իշխանությունը․ իմ տպավորությունն է, որ ինքն ընդհանարապես բան չի հասկանում»,- հավելեց Քոչարյանը։

«Մենք երբեք ուրիշ տեղից զենք առնելու խնդիր չենք ունեցել»․ Ռոբերտ Քոչարյան