Երևան`   -5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ.

«Նիկոլին ներկայացնում է իբրև ապրիլյան պատերազմի մասնակից, բայց նա մայիսին է մասնակցել»․ Արեգ Սավգուլյան

110
Այսօր, 03:06
«Նիկոլին ներկայացնում է իբրև ապրիլյան պատերազմի մասնակից, բայց նա մայիսին է մասնակցել»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները ապրիլյան պատերազմում և պանի Մյուլլերովայի անմիտ մեկնաբանությունները։
Տարոն Չախոյանը մի բան գիտի, բայց մինչև վերջ չգիտի։ Նա իր կոմանդանտեին ներկայացնում է իբրև ապրիլյան պատերազմի մասնակից, որն իրականում մասնակցել է այդ պատերազմին մայիսին։ Հանրությունը շփոթված է և տարակուսած, և ուզում է հասկանալ, որտեղ են նորից իրեն «քցում»։ Ակամայից հիշեցի բարոն Մյունհաուզենի «մարտի 32»-ը, երբ ինքն է այդ օրը հորինում կամ որոշում, որ առավոտյան պետք է սխրանք գործի, միաժամանակ վերջնագիր է ներկայացնում Անգլիային՝ պատերազմի սպառնալիքով և այլն, և այլն։
Իրականում բուն ռազմական գործողությունները տեղի են ունեցել 2016 թվականի ապրիլ 1-4-ը, բայց ռազմական լարումը՝ էսկալացիան, տևել է մինչև մայիս ամսվա վերջ։ Զինկոմիսարիատները գնացին կամավորների հավաքագրման տարբերակով, որ առիթ չտան Ադրբեջանին սրելու իրավիճակը։ Ձևավորվել էր կամավորական 500 հոգանոց գունդ X սահմանային զորմասում՝ ՀՀ տարածքում, որը հիմա հողին են հավասարացրել ազերիները։
Այս ժամանակահատվածում է Նիկոլը իրեն հռչակել ՔՊ-ական կամավորների ջոկատի երջանիկ հրամանատար, և դրանով իսկ փորձել լրացնել իր կենսագրության մեջ ծառայած չլինելու բացը։ Ինչը հետագայում նաև քարոզչական իմաստով լայն տարածում ստացավ, չէ՞ որ նա պետք է դառնար Գերագույն գլխավոր հրամանատար, բայց մինչ այդ նա Ֆիդելի կամ Չէ Գեվարայի նման հեղափոխական ջոկատներ պետք է առաջնորդեր և փրկեր մեզ՝ ապագայում կործանելու առաքելությանբ։
Հ.Գ. Ականատես։ Տե՛ս ստորև ներկայացված փաստաթուղթը, ամեն ինչ պարզ կլինի»:

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան