Նավաբեկություն Թայլանդում. ՌԴ 23 քաղաքացի է հոսպիտալացվել, կա զոհ
![]() Փհուքեթում (Թայլանդ) զբոսանավի և ձկնորսական նավի բախում է տեղի ունեցել, Ռուսաստանի 23 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, ՏԱՍՍ-ին հայտնել է Թաիլանդի նահանգում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Եգոր Իվանովը։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ նավի վրա եղել է 33 Ռուսաստանի քաղաքացի, ինչպես նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և մի քանի այլ երկրների քաղաքացիներ։ Ռուսաստանի 23 քաղաքացի տարբեր ծանրության վնասվածքներով, հոսպիտալացվել է Փհուքեթի մի քանի բժշկական հաստատություններ, որտեղ նրանք բժշկական օգնություն են ստանում»,- ասել է նա։ 2008 թվականին ծնված մեկ ռուս կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին Կոհ Կայ կղզու մոտ, երբ բախվել են Korawich Marine 888 արագընթաց նավը և Pichai Samut 1 ձկնորսական տրալերը։ Բախման պահին նավի վրա եղել են 52 զբոսաշրջիկ և անձնակազմի երեք անդամ։ Միջադեպի հետևանքով նավի քթին զգալի վնաս է հասցվել, ինչի հետևանքով նրա մեջ ջուր է լցվել ու այն շրջվել է, ուղևորների շրջանում խուճապ է սկսվել: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
