«Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ նյութերը Կաթողիկոսի հրահանգով է հրապարակվել». Գևորգ Սարոյան
![]() «Մեր ներքաշված լինելը քաղաքականության մեջ ես համարում եմ ոտնձգություն՝ մեր իշխանության հանդեպ, կապ չունի, թե ով կլինի օրվա իշխանությունը: Դա մեզ չպետք է հետաքրքրի: Ում ընտրում է ժողովուրդը, մենք պարտավոր ենք նրանց ընդունել իբրև պետությունը ներկայացնողներ»,- Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից զրկված Գևորգ Սարոյանը: Նա ընդգծել է. «Եթե Կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի այս 10 եպիսկոպոսները բողոքի ձայն բարձրացնեին, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ նյութերը: Դրանք Կաթողիկոսի հրահանգով է հրապարակվել»: Հարցին, թե կոմպրոմատներ ունի՞ Կաթողիկոսը հոգևորականների դեմ, Գևորգ Սարոյանը պատասխանել է. «իհարկե»: «Որովհետև շատ նեղված էին, որ Արշակ Սրբազանին չէին ձերբակալել, ընդամենը 2 արքեպիսկոպոս էր ձերբակալվել, շատ նեղված էին ու սպասում էին, թե երբ պիտի Արշակ Սրբազանին ձերբակալեն»,- հավելել է նա: |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
10302:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
15000:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
130Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
127Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
188Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
150Երեկ, 21:48
