Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 02 հունվարի, 2026 թ.

«Քաղաքացիական պայմանագիր ահաբեկչական խմբավորումը մեկ հարվածով մեր անվտանգության երկու կառույց է պայթեցնում». Հովհաննես Իշխանյան

74
Այսօր, 00:42
«Քաղաքացիական պայմանագիր ահաբեկչական խմբավորումը մեկ հարվածով մեր անվտանգության երկու կառույց է պայթեցնում». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆակտոր թիվին ԱԱԾ-ից նույն կեղծ թուղթն է ուզել Եզրաս Արքեպիսկոպոսի վերաբերյալ, որը civic-ը հրապարակել էր, ԱԱԾ-ից ասել են՝ գաղտնիք ա։
Քաղաքացիական պայմանագիր ահաբեկչական խմբավորումը մեկ հարվածով մեր անվտանգության երկու կառույց է պայթեցնում․
Մի կողմից, Եզրաս արքեպիսկոպոսի մասին ստեր տարածելով, եկեղեցին են պայթեցնում։
Մյուս կողմից, ԱԱԾ-ից կեղծ փաստաթուղթ հրամցնելով, ԱԱԾ-ն են պայթեցնում։
Իսկ ԱԱԾ-ն, ինչպես նաև բանակը, պայթում են, քանի որ մինչև հիմա ո՛չ ահաբեկիչներին են են բռնել, ո՛չ էլ իրական շպիոններին։
Խոստանում եմ, որ հայերի ինքնուրույնությունը մի օր իրականություն է դառնալու ու մեր կառույցները հրահանգների չեն սպասելու, որ չեզոքացնեն մեզ պայթեցնող ահաբեկիչներին»։