The Guardian-ը «Ճակատագրի հեգնանքը» ճանաչել է Նոր տարվա լավագույն ֆիլմերից մեկը
![]() The Guardian-ը կազմել է Նոր տարվա տոների ընթացքում դիտելու լավագույն ֆիլմերի ցանկը։ Ցանկում ներառված է նաև խորհրդային «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմը։ Քննադատ Ֆիլ Հոադի խոսքով՝ ընտրությունը հատուկ կատարվել է Էլդար Ռյազանովի ֆիլմի համար, այլ ոչ թե 2022 թվականի ամերիկյան ռիմեյքի։ «Իսկական սիրո ճանապարհը բազմաթիվ աբսուրդային շրջադարձեր է ունենում, և գլխավոր հերոսները սլավոնական մելամաղձություն են բորբոքում», - հավելել է փորձագետը։ Հոադը վստահ է, որ շատերն արդեն դժվարանում են հիշել ամերիկյան տարբերակը։ Սակայն բնօրինակ տարբերակը «հիշվում և սիրվում է գրեթե բոլոր ռուսների կողմից»։ «Ճակատագրի հեգնանքը» թողարկվել է 1975 թվականին։ Գլխավոր դերերում են Անդրեյ Մյագկովը (Ժենյա Լուկաշին) և Բարբարա Բրիլսկան (Նադյա Շևելևա)։ 1994 թվականից ի վեր ֆիլմի՝ դեկտեմբերի 31-ի հեռուստատեսային ցուցադրությունը դարձել է ավանդույթ։ «The Guardian»-ի ընտրանիում են նաև «Երբ Հարրին հանդիպեց Սալիին», «Մատանիների տիրակալը», «Փայլատակումը», «Բնակարանը», «Մեռած բանաստեղծների հասարակությունը», «Տարօրինակ օրեր», «Արևմուտքի բուլվարը» և այլ ֆիլմեր։ |

«ՇՄԱԳՓ» օրենքի փոփոխությունների համաձայն՝ համայնքի բնակչի ձայնը կլինի զուտ խորհրդատվական»․ Օլեգ Դուրգարյան
9003:06
«Եթե Թուրքիան որոշի Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ, սպառնալիք կարող է լինել հենց Ադրբեջանը»․ Թաթուլ Հակոբյան
17202:06
«Դիլիջանի աղբավայրը միտումնավոր հրդեհում են»․ Ոսկան Սարգսյան
12801:06
«Արցախը երբ հայաթափվում էր, Եվրոպան լուռ էր»․ Հրանտ Ավետիսյան
13600:18
«Կենսաբազմազանության պահպանման հարցում համայնքները չպետք է լինեն վերջնական որոշում կայացնողը»․ Օլեգ Դուլգարյան
156Երեկ, 20:48
«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը»․ «Տաշիր Կապիտալ»
155Երեկ, 19:36
