Առաջին անգամ Նյու Յորքի քաղաքապետը երդվել է Ղուրանի վրա
![]() Նոր տարվա նախօրեին Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանին պաշտոնապես երդվել է Ղուրանի վրա։ Սա քաղաքի պատմության մեջ առաջին նման իրադարձությունն է: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մանհեթենի քաղաքապետարանի մետրոյի կայարանում, որը փակվել է։ Կայարանը համարվում է Նյու Յորքի մետրոյի համակարգի ամենահներից մեկը և հայտնի է իր կամարակապ առաստաղներով։ Արարողության ընթացքում Մամդանին կարճ ելույթ է ունեցել, շնորհակալություն հայտնել ներկաներին և հայտարարել Մայք Ֆլինի՝ Քաղաքային տրանսպորտի դեպարտամենտի նոր հանձնակատար նշանակման մասին։ Մամդանին երդում տալու համար օգտագործել է Ղուրանը։ Նախկինում Նյու Յորքի քաղաքապետերի մեծ մասը երդվում էր Աստվածաշնչի վրա, չնայած ընթացակարգն ինքնին չի պահանջում կրոնական տեքստի օգտագործում։ Քաղաքապետարանում նախատեսվում է ևս մեկ հանրային երդմնակալության արարողություն։ Իրականում, Մամդանին ընտրել է Ղուրանի երեք օրինակ. մեկը պատկանում էր իր պապին, երկրորդը՝ 18-րդ դարի վերջի կամ 19-րդ դարի սկզբի գրպանի հրատարակություն՝ Աֆրոամերիկյան մշակույթի հետազոտությունների կենտրոնի հավաքածուում, իսկ երրորդը՝ ընտանեկան մասունք, որը կապված էր իր տատիկի և պապիկի հետ։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
