Երևան`   -8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Մարդուն բանտ են ուզում տանել այն դեպքում, երբ նրա ազատազրկումը ՔՕ որևէ հոդվածով չի հիմնավորվում»․ Լևոն Ջավախյան

62
Այսօր, 18:12
«Մարդուն բանտ են ուզում տանել այն դեպքում, երբ նրա ազատազրկումը ՔՕ որևէ հոդվածով չի հիմնավորվում»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՈՐՊԵՍԶԻ ԱՄԵՆ ԻՆՉ ՕՐԵՆՔՈՎ ԼԻՆԻ
Քաղաքագիտության դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը ևս խոսում է Հայաստանի օրենսդրության անկատարության մասին։ Մարդուն բանտ են տանում այն դեպքում, երբ նա գող չէ, ավազակ չէ, խուլիգան չէ, կաշառակեր չէ, կոռուպցիոն որևէ համակարգի մասնակից չէ, օտարերկրյա ազդեցության գործակալ չէ... Այսինքն՝ նրա ազատազրկումը քրեական օրենսդրության որևէ հոդվածով չի պայմանավորվում...
Ամեն դեպքում, մարդու ազատազրկման հիմնավորումը պիտի որևէ հոդվածով պայմանավորվի, էն էլ մի երկրում, որը հավակնություն ունի աշխարհում լինելու դեմոկրատիայի ֆորպոստ։ Սա խոսում է միայն և միայն մի բանի մասին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության անկատարության մասին։
Որպեսզի այլևս Հայաստանի արդարադատության մարմիններն անօգուտ, պարտադրված ջանքեր չգործադրեն այս կամ այն անձի ազատազրկումը համապատասխան օրենքով հիմնավորելու համար՝
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ՝
Օրենք ընդունել Հայաստանի Հանրապետության վարչապետի կամքը օրենքի աստիճան բարձրացնելու մասին՝ այն ամրագրելով Հայաստանի Հանրապետության քրեական և քաղաքացիական օրենսգրքերում։
Դա բավականին կհեշտացնի արդարադատության մարմիմների աշխատանքը։ Նրանք այլևս ստիպված չեն լինի եղած և չեղած օրենքներով և խախուտ հիմնավորումներով իրականացնելու իրենց դատավճիռը, այլ պարզապես կբացեն օրենսգիրքը և, հղում անելով քրեական օրենսգրքի, ասենք 727 հոդվածը՝ վարչապետի կամքը օրենքի աստիճան բարձրացնելու մասին, մեկ անգամ ևս նշելով հոդվածը, կարձակեն միանգամայն անխոցելի և անբեկանելի վճիռ։
Գոնե Հայաստանի նման երկրում պիտի ամեն ինչ արվի ըստ արդարադատության և օրենքի»։

Աղբյուրը`   Լևոն Ջավախյան