Երևան`   -3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Գործ ունենք հերթական շինծու մեղադրանքի և քաղաքական հալածանքի հետ»․ Գառնիկ Դանիելյան

75
Այսօր, 16:24
«Գործ ունենք հերթական շինծու մեղադրանքի և քաղաքական հալածանքի հետ»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատուհասը հերթական հրահանգ է իջեցրել «ձև գտնելու» և ձերբակալելու «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին։
Գործ ունենք հերթական շինծու մեղադրանքի և քաղաքական հալածանքի հետ։
Օրվա բռնապետական ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում մինչև ընտրություններն ազատությունից զրկելու այն անձանց, ովքեր չեն համաձայնում այս ապաշնորհ ու հայրենադավ քաղաքականությանը։
Մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության արդար պահանջին»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան