Երևան`   -3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Ենթադրենք՝ Ադրբեջանը որոշում է հարձակվել Մայր աթոռի վրա, ո՞ւմ կպաշտպանի ՔՊ-ն». Դավիթ Ամալյան

79
Այսօր, 16:48
«Ենթադրենք՝ Ադրբեջանը որոշում է հարձակվել Մայր աթոռի վրա, ո՞ւմ կպաշտպանի ՔՊ-ն». Դավիթ Ամալյան

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայեր ջան...
Օրինակ, ենթադրենք ադրբեջանը որոշում ա հարձակվել Մայր աթոռի և Վեհափառի վրա, թեպետ էդքան էլ ենթադրենք չի, բայց մենք ենթադրում ենք...
Ո՞ւմ կպաշտպանի էսօրվա վարչապետի պաշտոնը,
Ո՞ւմ կպաշտպանեն էսօրվա վարչապետի պաշտոնապաշտները,
Ո՞ւմ կպաշտպանի կներեք, բայց քպ-ն,
Ո՞ւմ կպաշտպանեն նրանք, ովքեր վարչապետի պաշտոնի իրավահաջորդներն են, բայց ժամանակին մասնակցել են ադրբեջանի դեմ կռվին, նաև ունեն զոհված ընկերներ,
Ո՞ւմ կպաշտպանեն նրանք, ովքեր դեռ կրում են հոգևոր ծառայողի հագուստ, բայց հոգին հանել են վաճառքի,
Ո՞ւմ կպաշտպանի, ինչո՞ւ չէ նաև, օրինակ դատախազուհու քեռին,
Ո՞ւմ կպաշտպանեն վարչապետի պաշտոնաժեխը, այսինքն զոմբայք և զոմբինայք,
Ո՞ւմ կպաշտպանեն նրանք, ովքեր ժամանակին որևէ կերպ շփվել են Վազգեն Սարգսյանի հետ, բայց, ցավոք, իրենց մեջ էդ էջը ջնջել են,
և վերջապես ո՞ւմ կպաշտպանեն ադրբեջանի իշխանություններն ու իրենց, եթե կարելի է համարել հոգևոր, ամեն դեպքում հոգևոր առաջնորդը,
Հիմա սրանք՝ թվարկածս կատեգորիաները արդեն մեծամասնություն չեն, բայց անտարբերների հաշվին շատ են երևում:
Էս հարցս հարցի տեսքով հղում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ սրանցից զզվում ենք, բայց գնանք ընտրության ո՞ւմ ընտրենք...
Դե հիմա որոշեք ընկեր անտարբերներ ջան, եթե հաճելի է ձեզ գտնեք վերոնշյալ ցանկերից մեկում, կարող եք չմասնակցել գալիք ընտրություններին...»:

Աղբյուրը`   Դավիթ Ամալյան