«Ռուսաստանը դեռևս որևէ ապացույց չի ներկայացրել. հարձակում չի եղել»․ Սիբիգա
![]() Գրեթե մեկ օր է անցել, իսկ Ռուսաստանը դեռևս որևէ հավաստի ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու Ուկրաինայի դեմ իր մեղադրանքները՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ենթադրյալ հարձակման վերաբերյալ»։ Այս մասին X-ում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ «Եվ չի էլ ներկայացնի։ Որովհետև նման ապացույցներ չկան։ Նման հարձակում չի եղել», - նշել է նա։ Նա հավելել է, որ Ուկրաինայում հիասթափված և մտահոգված են Էմիրությունների, Հնդկաստանի և Պակիստանի մտահոգությունից մի իրադարձության վերաբերյալ, որը իրականում տեղի չի ունեցել։ «Սա հատկապես զարմանալի է, հաշվի առնելով, որ երեք պետություններն էլ պաշտոնական հայտարարություններ չարեցին, երբ 2025 թվականի սեպտեմբերի 7-ին իրական ռուսական հրթիռը հարվածեց Ուկրաինայի կառավարության իրական շենքին»,- նշել է Սիբիգան։ Նա նաև կոչ է արել պետություններին՝ «զերծ մնալ չհաստատված մեղադրանքներին արձագանքելուց»։ Հիշեցնենք, որ երեկ ռուսական կողմը հայտնել է, որ Ուկրաինան գիշերը անօդաչու թռչող սարքերով փորձել է հարձակվել Նովգորոդի մարզում գտնվող՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
