Նոր մանրամասներ` Լիբիայի բանակի ԳՇ պետի ինքնաթիռի աղետից
![]() Անկարայում կործանված լիբիական ինքնաթիռում Ֆրանսիայի երեք քաղաքացիներ են եղել, հայտնել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը։ Ավիաաղետը տեղի է ունեցել երեքշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, Անկարայի մոտակայքում։ Ինքնաթիռում է եղել Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը։ Թուրքիայի մայրաքաղաքի աղբյուրների համաձայն՝ Էսենբողա օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց անձնակազմը էլեկտրահամակարգի խափանման տագնապ է տվել և թույլտվություն է խնդրել վերադառնալու մեկնման օդանավակայան։ Թուրքիան ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արտակարգ վայրէջքի համար, սակայն ինքնաթիռը շուտով անհետացել է ռադարներից։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի խոսքով՝ Անկարայից ժամը 20:17-ին մեկնած մասնավոր ինքնաթիռը ժամը 20:31-ին հայտնել է էլեկտրական խնդիրների մասին և խնդրել է վերադարձի չվերթ։ Ժամը 20:32-ին Թուրքիան օդաչուին տրամադրել է Էսենբողա օդանավակայանի վերադարձի հեռավորության տվյալները, որը անմիջապես փակվել է մյուս բոլոր չվերթների համար։ Սակայն, ժամը 20:38-ին ինքնաթիռն անհետացել է ռադարներից, իսկ դրա բեկորները հայտնաբերվել են ժամը 22:00-ին։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
