Թուրքիայում տոներին ահաբեկչություններ ծրագրելու համար կասկածվող 115 մարդ է ձերբակալվել
![]() Թուրքիայում մի շարք խուզարկություններ են իրականացվել, որոնց ընթացքում ձերբակալվել է 115 մարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերի և Սուրբ Ծննդյան ու Ամանորի շրջանում հնարավոր հարձակումներ նախապատրաստելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ստամբուլի դատախազությանը։ Ստամբուլի ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ ԻՊ-ի համակիրները ծրագրում են ահաբեկչական գործողություններ Թուրքիայի տարածքում՝ հիմնականում ոչ մուսուլման բնակչության դեմ, Սուրբ Ծննդյան և ամանորյա տոների ընթացքում։ Խուզարկություններն իրականացվել են Սուրբ Ծննդից առաջ՝ Ստամբուլի 124 հասցեներում։ Արդյունքում ձերբակալվել է 115 կասկածյալ՝ ընդհանուր 137-ից։ Գործողությունների ընթացքում առգրավվել են նաև մի քանի միավոր հրազեն և զինամթերք։ Կասկածյալների հավանական ծրագրերի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
