«Մեզ պարտադրում են դառնալ ադրբեջանական ապրանքը սպառող փոքր շուկա»․ Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը «Ամաչու՞մ եք ասել, որ միակողմանի զիջումներն են բերել ադրբեջանական բենզինը... Ֆեյսբուքում շատ մարդիկ, այդ թվում նաև հայտնի և հարգված փորձագետներ, գրում են, որ «Խաղաղությունը հնարավորություն տվեց, որպեսզի Հայաստան մտնի ադրբեջանական բենզինը։ Տեսնես «խաղաղության դարաշրջանի» հաջորդ «նվաճումը» ո՞րն է լինելու՝ ադրբեջանցիների բնակեցո՞ւմը Հայաստանում։» Ադրբեջանական բենզինի հայտնվելը Հայաստանում խաղաղության տված հնարավորություններից չէ, այլ մեր պարտությունն անդադար միակողմանի զիջումների տանող և բոլորիս անինքնասեր դարձնող իշխանություն ունենալու արդյունքն է։ Հակառակ դեպքում 1994-ից մինչև 2020 թվականը Ադրբեջանը մեզ բենզին կվաճառեր կամ մեզնից որևէ ապրանք կգներ։ Ակնհայտ է, որ սա Հայաստանի և հայ ժողովրդի նվաստացմանն ուղղված Ադրբեջանի հերթական քայլն է, որը սատարում է ստացել ՀՀ իշխանությունների կողմից։ Մեր պետական և ազգային շահերը ներկայացնող իշխանություն չունենք և մեզ պարտադրում են դառնալ ադրբեջանական ապրանքը սպառող փոքր շուկա»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
