Տոներից հետո փակագծեր կբացեն․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «2026-ի ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիրները տևական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկումների, բանակցությունների մեջ են՝ հնարավոր մեծ ճակատներով մասնակցելու շուրջ: Բայց մինչ այս պահը որևէ միավոր չի ձևավորվել, ընդդիմադիրները որոշ փակագծեր կբացեն տոներից հետո։ Սակայն տեղեկություններ կան, որ ՀՀ առաջին նախագահի ՀԱԿ-ում ներքին քննարկումներում իշխում է այն դիրքորոշումը, որ դեմ չեն միավորմանը, բայց միայն իրենց առանցքի շուրջ։ Խոսակցություններ կային, որ ՀԱԿ-ը «Մեր ձևով» շարժման հետ է նաև բանակցում, սակայն մեզ ասացին, որ չի ստացվել։ Իսկ Արման Թաթոյանի հետ համագործակցության էջը փակված են համարում, որովհետև վիրավորվել են ասուլիսում նրա արած հայտարարությունից, թե Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը ՀՀ 3 նախկին նախագահների չառաջադրվելն է։ Երեկ ՀԱԿ անդամների հետ չհաջողվեց խոսել, թեև Լևոն Զուրաբյանը բազմիցս է հայտարարել, որ քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցություններ են ընթանում, որոնք դեռ արդյունք չեն տվել։ Ամիսներ առաջ էլ ՀԱԿ-ի, Ա. Թաթոյանի, ԼՀԿ-ի, Սուրեն Սուրենյանցի, «Ապրելու երկրի» և Վիկտոր Մնացականյանի միջև էին կոնսուլտացիաներ ընթանում՝ միավորման օրակարգով: Այս ցանկից հայտնի է, որ Սուրենյանցը Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ճակատում կլինի, իսկ մյուս ուժերի հարցում դեռ անորոշություն է»։ |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
