Վարույթ՝ ՔՊ պատգամավորի նկատմամբ, ապա զգուշացում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է․ «Պարբերաբար համալիր ուսումնասիրելով պաշտոնյաների հայտարարագրերը, հաճախակի բացահայտումներ ենք արել, որոնց «հետևից գնալով» հարուցվել են վարույթներ։ ՔՊ-ական Էմմա Պալյանի դեպքում ևս բացառություն չեղավ։ Մասնավորապես, Հանձնաժողովը արձանագրել էր, որ պաշտոնատար անձի 2024 թվականի տարեկան հայտարարագրի հաշվետու տարվա եկամուտների բաժնում Էմմա Պալյանը հայտարարագրել է 1,5 մլն ՀՀ դրամի չափով ստացված եկամուտ, սակայն եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նրա հասցեն նշված չեն եղել՝ փոխարենը այդ դաշտերում գծիկ «-» էր դրված, իսկ «նկարագրություն» դաշտում լրացված էր «ՌԴ-ից՝ հարազատի կողմից ուղարկված գումար», «Հայտարարատուի և եկամուտ վճարողի միջև առկա կապի բնույթը» դաշտում էլ՝ «բարեկամ»։ Այսինքն փաստացի թաքցված եկածուտ էր: Էմմա Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, սակայն հետաքրքիրն այն է, որ Պալյանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը վերջին 2 տարիներին փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն, ըստ փաստաթղթի՝ պատգամավորը վարկը չի մարել: Ավելին, եթե այն համեմատենք, կնկատենք, որ նվազման փոխարեն հիփոթեքային վարկը աճել է. այն 2022 թվականին կազմել է 20 մլն 643 հազար դրամ։ Հանձնաժողովն այս հանգամանքը ևս քննել է։ Հանձնաժողովը ձեռք բերված և ուսումնասիրված վերը նշված տվյալների հիման վրա արձանագրվել է, որ առերևույթ առկա են Օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված զանցանքի հատկանիշներ և 2025 թվականի նոյեմբերի 27-ին Էմմա Պալյանին հասցեգրվել է գրություն՝ հրավիրելով Հանձնաժողով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և գործի քննությանը մասնակցելու։ Էմմա Պալյանը հարկ չի համարել մասնակցել և նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել գործի քննությունը։ Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ, սակայն ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
