«Փաշինյանի նշած «մեծագույն պարտավորությունը» խաղաղությունն է՝ այն էլ չհաստատված ու չամրագրված»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասում է, թե «կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք»: Խոսքը 2021 թվականի կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունների մասին է: Եվ ո՞րն է Փաշինյանի նշած «մեծագույն պարտավորությունը»: Խաղաղության դարաշարջանի բացումը: Այդպիսով, նա կառավարության ծրագրից հանում է ըստ էության մնացյալ ամեն ինչ, թողելով միայն «խաղաղության դարաշրջանի բացումը»: Հանում է Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, հանում է Մինսկի խմբի համանախագահության հետ աշխատանք, հանում է «Անջատում հանուն փրկության», հանում է Արցախի ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության ստանձնումը: Այդ ամենը հանում է, տակը թողնելով «խաղաղությունը», այն էլ բացարձակապես չհաստատված ու ոչնչով չամրագրված՝ քարոզչական հայտարարություններից զատ: Դա մոտավորապես նույնն է, որ խոստանաս կառուցել ճանապարհ, բայց միաժամանակ պարտավորվես դա չանել անտառի, ծառերի հաշվին, բայց հետո ծառերը հատելով՝ ճանապարհը կառուցես ու հայտարարես, թե գլխավոր, մեծագույն խոստումը կատարել ես՝ կառուցել ես ճանապարհը: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը «մեծագույն խոստումը կամ պարտավորությունը» կատարել է հատելով «անտառը»՝ այսինքն՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս և այդպիսով փաստացի տալով Ադրբեջանին շրջափակում և էթնիկ զտում իրականացնելու հնարավորություն, հետո քայլ առ քայլ միակողմանի զիջումների է գնացել Հայաստանի հարցում, և այդ «անտառահատման» հետևանքով է «բացվել խաղաղության դարաշրջանը», այն էլ միայն Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև Ադրբեջանը շարունակում է դնել «ծառահատման» պահանջներ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ՝ հարմարվել այդ պահանջներին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
