Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ.

«Թույլ տվեք հրապարակել ինձ մոտ 20 տարի պահվող մի փաստաթուղթ». Արթուր Խաչատրյան

164
Չորեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2025 թ., 18:30
«Թույլ տվեք հրապարակել ինձ մոտ 20 տարի պահվող մի փաստաթուղթ». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը․ «Քի Վեսթ
Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակել է «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը», ավելի ճիշտ՝ փաստաթղթերի մի մասը։ Քի Վեսթի փաստաթուղթը չկար։ Փոխարենը ներկայացվել էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթից մի քաղվածք։ Այսօր առավոտյան Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ այդ փաստաթուղթն իրենք չունեն։ Քանի որ Մինսկի խմբի և գործընթացի էջը ԵԱՀԿ-ն փակել է, բոլոր փաստաթղթերը գաղնտազերծվել են (այս վերջին հաստատումը Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ չհերքեց) թույլ տվեք ես էլ հրապարակեմ իմ անձնական արխիվում շա՜տ երկար տարի գտնվող մի փաստաթուղթ (դրանից մի հատված)։ Այդ փաստաթուղթը ես պահել եմ ավելի քան 20 տարի։ Ի դեպ, ունեմ թղթեր, որոնք առավել քան 30 տարվա վաղեմություն ունեն։ Ինչևէ, այս փաստաթուղթը շրջանառվում էր՝ որպես Քի Վեսթի բանակցային սեղանին դրված փաստաթուղթ։ Համեմատելով միջազգային հեղինակավոր փորձագետների կարծիքների հետ և դիտարկելով այս մի քանի հոդվածը բանակցային գործընթացի համատեքստում, կարող եմ պնդել, որ սա է ճշմարտությունը, այլ ոչ թե այն ինչ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանը»:

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան