«Ակնկալում եմ սեղմ ժամկետներում բովանդակային պատասխան ստանալ նամակիս». Դավիթ Տոնոյան
![]() Լրատվամիջոցներում տարածվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը. 1. 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին և իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին ծանոթանալը «քմահաճույք» չէ: Դա սահմանադրական օրենքով նախատեսված իրավունք է, որը ցանկանում եմ իրացնել՝ հատկապես Բաքվում իրականացվող «դատավարության» ու ՀՀ զինվորականների նկատմամբ տասնյակ դատաքննությունների պայմաններում: 2. Օրենսդրությամբ հստակ կարգավորման առկայության պարագայում «թույլ տալու» կամ «թույլ չտալու» ձևակերպումները, ինչպես նաև գաղտնիությանը վերաբերվող հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ակնարկները համարում եմ անհիմն և անընդունելի՝ հատկապես հաշվի առնելով նախկինում զբաղեցրած իմ պաշտոնները։ Ավելին, եթե ես՝ ոչ միայն գործող պաշտոնյա չլինելով, այլև քրեական հետապնդման հետևանքով կալանավորի կարգավիճակում գտնվելով, մասնակցել եմ քննիչ հանձնաժողովի նիստին, ապա այսօր ինչպե՞ս կարող է որևէ սահմանափակում կիրառվել իմ նկատմամբ։ Ինչպես ներկայացրել եմ ս.թ. սեպտեմբերին լույս տեսած «Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրք-երկխոսության մեջ, քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու մասին որոշումը հեշտ չեմ կայացրել, այն երկար մտորումների արդյունք էր: Չնայած բոլոր վերապահումներին, որ ունեի այդ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ, ի վերջո, որոշեցի մասնակցել՝ ցույց տալու մեր հանրությանը, որ թաքցնելու ոչինչ չունեմ: Եվ երբ ինձ պաշտոնական գրությամբ փաստացի հայտնում են, որ զեկույցը «զեկույցի իրավական կարգավիճակ» չունի, վերապահումներս միայն ամրապնդվում են: 3. Հանրային ակնկալիք կար, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը այս կամ այն ձևով հանրության համար հասանելի կդառնա 2025թ. սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի օրերին: Սակայն վերը հիշատակված վերապահումները հաշվի առնելով՝ համաձայնություն տվեցի «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրք-երկխոսության պատրաստմանն ու հրապարակմանը, քանի որ չէի ցանկանում կաշկանդել հանրության հետ բաց խոսելու իրավունքս այլոց ոչ թափանցիկ նպատակներով: Վստահ եմ, որ գրքում շատ հարցերի պատասխաններ կարելի է գտնել»։ 4. Ակնկալում եմ սեղմ ժամկետներում բովանդակային պատասխան ստանալ ս.թ. նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահին ուղղված նամակիս: Հակառակ պարագայում ոչ իմ, և ոչ էլ, վստահ եմ, հանրության համար հասկանալի չի լինի՝ ո՞րն էր հանձնաժողի ստեղծման իրական նպատակը»: |

Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կլինի Վրաստանում
4111:54
«Թրամփը թույլ չի տա, որ երկիրը ներքաշվի երկարամյա հակամարտության մեջ»․ Վենս (տեսանյութ)
6811:48
Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը
8811:24
«Մարդիկ 8 տարի իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4611:12
««Եթե Իրանում ներքին պառակտում չլինի, կարող է սկսվել «հյուծման պատերազմ»»․ Վարուժան Գեղամյան (լուսանկար)
5511:00
ԱՄՆ-ն տարհանում է Մերձավոր Արևելքում դեսպանատների անձնակազմի մի մասին
8610:48
