Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Կեղծ հոգևորականների խումբը ստորաքարշ առաքելություն է ստանձնել»․ Տիգրան Աբրահամյան

177
Շաբաթ, 29 նոյեմբերի, 2025 թ., 23:12
«Կեղծ հոգևորականների խումբը ստորաքարշ առաքելություն է ստանձնել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անվտանգության մարմինների կողմից կառավարվող կեղծ հոգևորականների խումբը, ովքեր Փաշինյանի առանձնասենյակի հյուրախաղերից հետո քարոզչական դաշտ են նետվել, բավականին ստորաքարշ առաքելություն է ստանձնել:
Դրանց ասելիքս և որակումները շատ են, սակայն դրանք ամբողջությամբ կշարադրեմ Մայր Աթոռի համապատասխան որոշումներից հետո:
Նկատեցի, որ մարդկանց ասելիքն առավելապես Արցախի թեմի դասալիք առաջնորդի մասին է՝ հիասթափությունից մինչև ոչնչությունների դասին հռչակել:
Մի մարդ, ով արցախցիների համար ճակատագրական պահին՝ բլոկադա, ագրեսիա, բռնի տեղահանություն, Արցախում չի եղել, մարդկանց չի առաջնորդել, այսօր փորձում է վեհ դիրքերից, փաշինյանական հրահանգներով, բարոյալքություն քարոզել:
Ինչ արած, իրենք են ընտրել բարոյական դիակի վերածվելու դերը, պետք չէ իրենց խանգարել, մեկ է՝ իրենց խոսքն ու դերն արժեք չունի և ճիշտ էլ տեղում են հայտնվել»: