Թրամփի հայտարարությունից հետո ավիաընկերությունները տոմսեր են վաճառում ԱՄՆ-ից դեպի Վենեսուելա
606
Շաբաթ, 29 նոյեմբերի, 2025 թ., 20:02
![]() Ավիաընկերությունների տոմսերի վաճառքով զբաղվող կայքերը առաջիկա օրերին առաջարկում են ԱՄՆ-ից Կարակաս 30 ժամվա ընթացքում 1000 դոլարով չվերթներ՝ Վենեսուելայի օդային տարածքը «փակելու» մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը ավիաընկերություններին զգուշացրել էր Վենեսուելայի երկնքում հնարավոր վտանգավոր իրավիճակի մասին։ Նշենք, որ Թրամփն այսօր հայտարարել էր, որ «բոլոր ավիաընկերությունները, օդաչուները, թմրավաճառները և մարդկանց առևտրով զբաղվողները պետք է Վենեսուելայի և շրջակա օդային տարածքը համարեն լիովին փակ»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
