«Ուղեվարձը 100 դրամից 150 դրամ սարքեցին, սակայն սպասարկման որակը չլավացավ»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից 150 դրամ սարքեցին, սակայն սպասարկման որակը չլավացավ։ Չկահավորված կանգառներում երկար ժամանակ սպասում եք՝ չիմանալով, թե ձեր սպասած, տվյալ համարի ավտոբուսը երբ կգա։ «Ռայկոմում» երկար սպասում եմ 17 համարի ավտոբուսին, որը Ավան է մեկնում։ Մի ժամ սպասում եմ, սակայն 17 համարի ավտոբուսը չկա։ Դուք երբևէ Երևանի ավտոբուսներում, տրոլեյբուսներում բարձր պաշտոնյա տեսած կա՞ք, բացի Նիկոլ Փաշինյանի սարքած, իր մասնակցությամբ քարոզչական տեսանյութերը, Տիգրան Ավինյանի ցուցադրական ավտոբուս քշելը։ «Հրապարակ» օրաթերթը հայտնում է, որ Ազգային ժողովի շենքում պետական բյուջեի 26 միլիոն դրամով վերելակ են սարքում, որ փողոցից պալատ ընկած, բիրդան աղա դառածները իրենց ոտքերին «ջափա չտան», հեշտ գնան վերջերս սարքված սրճարան։ Մնում է, որ խորհրդարանում սաունա սարքեն, լիքը կայֆեր անեն։ Մասսաժ անողներ հաստատ տեղում կլինեն»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
