Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Իսկ ինչո՞ւ է այսպիսի հայտարարություն հնչում հենց հիմա»․ Արա Պողոսյան

170
Շաբաթ, 29 նոյեմբերի, 2025 թ., 17:06
«Իսկ ինչո՞ւ է այսպիսի հայտարարություն հնչում հենց հիմա»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա մտնել ԵՄ, ապա Գերմանիան կլինի հուսալի և բարեհամբույր գործընկեր։
Իսկ ինչո՞ւ է այսպիսի հայտարարություն հնչում հենց հիմա։ Կարծում եմ հասկանում եք, որ Թուրքիայի անհրաժեշտությունը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ ԵՄ-ը պատրաստվում է նոր անվտանգային համակարգ կառուցել, որտեղ Թուրքիան կլինի հիմնական դերակատարը։ Իսկ այսպիսի հնարավորություն առաջացել է, քանի որ այլևս նախկին խոչընդոտները չեն լինի՝ քրդական խնդիր և PKK զինյալ պայքար, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգ, եթե Հայաստանի իշխանությունները վերարտադրվեն։ Իսկ վերջիններիս վերարտադրման համար թե՛ ԵՄ-ը, թե՛ Թուրքիան վստահ եմ, որ ամեն ինչ կանեն։
Մենք բազմիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Հայաստանի դեպի Արևմուտք շարժը հնարավոր է բացառապես Թուրքիայի միջոցով։ Հայաստանի արժեքը ԵՄ-ի համար այն է, որ Հայաստանը կամբողջացնի տարածաշրջանի ինտեգրումը, իսկ առանց տարածաշրջանի մյուս երկրների նման ինտեգրումը լիովին անիմաստ է։ Ինչպես ասում էր Բոնապարտը. «Քաղաքականության իմացությունը հավասար է աշխարհագրության իմացությանը»: Դե իսկ բովանդակային առումով սա կնշանակի Հայաստանի ինտեգրում նախ Թուրքիային։
Դե իսկ ովքեր բացառապես արժեքային պատկանելությամբ են տեսնում ԵՄ-ը և կարծում են, թե ցեղասպան ու բռնապետական Թուրքիան չի կարող լինել ԵՄ ընտանիքի անդամ, նրանք պարզապես չեն հասկանում, թե ինչ է միջազգային քաղաքականությունը։
Կարդացե՛ք Բժեզինսկի, Հանթինգթոն, Քիսինջեր, Մորգենթաու... ու դադարեք հավատալ այն հեքիաթներին, որոնք մատուցվում են սոսկ «փափուկ ուժի» (soft power) կիրառման նպատակով»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան