«Ամրոցի բանալիները հանձնող հուդաներից յուրաքանչյուրը մտքում կաթողիկոս դառանալու տենչանք ունի»․ Սուրեն Սուրենյանց
![]() «Պատեհ չէր ընդդիմության ոգևորությունը նրանից, որ Փաշինյանի մասնակցությամբ ոչ կանոնիկ պատարագները սակավամարդ էին։ Հասկանալի էր, որ Փաշինյանը շեշտը դրել էր հակաեկեղեցական կամպանիայի ընդլայնման վրա, և «մասովկան» երկրորդական-երրորդական դեր ուներ»,- այս մասին «Եվրոմեդիա»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ընդգծելով, որ Փաշինյանը շեշտը դրել է երկու մարտավարական խնդրի վրա՝ պառակտում առաջացնել հոգևոր վերնախավում և գործի դնել ռեպրեսիաների մեքենան։ Անդրադառնալով Եկեղեցու «մաքրագործման մղումով» առաջնորդվող եպիսկոպոսների քայլին՝ նրանց ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը՝ Սուրենյանցը նշեց․ «Չեկիստական ձեռագրի հետ գործ ունենք, չգիտեմ՝ ում վրա ինչ ճնշում է բանեցվել, որ 9 թշվառներ ստորագրել են այդ փաստաթղթի տակ»։ «Մենք 2 խնդիր ունենք՝ մի կողմից՝ պիտի կանխենք Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական միջամտությունը Եկեղեցու գործերին, և դրանից հետո Եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին պետք է լրջորեն մտածել»,- հավելեց քաղաքագետը։ «Արդեն ունենալով ամրոցի բանալիները հանձնողներ՝ Փաշինյանը կա՛մ կգնա ուժային գրոհի՝ ռեպրեսիվ մեթոդով Կաթողիկոսին կհեռացնեն․ նենգադավ և ուխտադրուժ հոգևորականները սպասում են այդ պատեհությանը, այդ հուդաներից յուրաքանչյուրը մտքում կաթողիկոս դառանալու տենչանք ունի։ Կա՛մ էլ կգնա մաշեցման ճանապարհով՝ պառակտումը կխորացնի, գուցե հոգևոր ճամբարներն իրար դեմ հանի, և անընդհատ սկանդալներ կլինեն Եկեղեցու ներսում»,- ընդգծեց Սուրենյանցը։ |

«Երևանն անտեսել է էթիկայի նորմերը»․ Զախարովա (տեսանյութ)
14619:45
«Արևմուտքում հաշվարկել են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով, այլևս Մինսկի խմբի կարիքը չունեն»․ Միհրան Հակոբյան
9616:18
ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը
18015:23
«Տպավորություն է, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ մերժել եք բանակցել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11315:06
«Փաստաթղթերի հրապարակումը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
10415:00
«Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»․ ԵԱՀԿ նախագահ
19515:00
