«Իշխանությունը չի հեռացնում․ ինքը մոտակա ժամանակներում իր ոտքով և Աստծո կամքով կհեռանա»․ Վահագն Ալեքսանյան
![]() «Հարգելի՛ ընդիմադիրներ, երբ որ մենք բարձրացրինք Կտրիճ Ներսիսյանի և Արշակ սրբապիղծի հարցերը, գայիք ասեիք՝ հլը մի րոպե, ավելի վատ հոգևորականներ կան։ Բայց չէ, այդպես չէր»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հոգևորականների՝ մասնավորապես Արշակ Սրբազանի դեմ իրականացվող արշավի վերաբերյալ դիտարկմանը։ Պատգամավորը պնդեց, որ Կաթողիկոսի հեռացումը ժամերի հարց է. «Սրանից երկու օր առաջ էլ մեր հանձնաժողովի նիստից հետո ճեպազրույցում պնդում էի, որ հոգևորականների բացարձակ մեծամասնությունը չի ընդունում Կտրիճի գահազավթ կարգավիճակը․․․ Հիմա էլ ասում եմ էլի, ժամերի հարց է, ու դա ակնհայտ է, որովհետև փաստացի Հայաստանի թեմերի մի շատ մեծ մասը՝ հետևորդների թվով ամենամեծ թեմերը փաստացի հայտնում են, որ իրենք պատրաստ չեն սրբապիղծ անձի և սրբապղծությունը կոծկողի ու սրբապղծության հետ հաշտ եղողի հետ ճանապարհ անցնել»։ Անդրադառնալով դիտարկմանը, որ որևէ մեխանիզմ չկա, որով իշխանությունը կարողանա Կաթողիկոսին պաշտոնան անել, Ալեքսանյանը պատասխանեց. «Իշխանությունը չի հեռացնում, 10 եպիսկոպոսների հայտարարությունը հե՞չ․․․ Ինքը շատ-շատ մոտակա ժամանակներում իր ոտքով կհեռանա և Աստծո կամքով։ Առաջինը՝ Աստծո կամքով, հետո արդեն ինքն իր ոտքով»։ |

«Երևանն անտեսել է էթիկայի նորմերը»․ Զախարովա (տեսանյութ)
14619:45
«Արևմուտքում հաշվարկել են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով, այլևս Մինսկի խմբի կարիքը չունեն»․ Միհրան Հակոբյան
9616:18
ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը
18015:23
«Տպավորություն է, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ մերժել եք բանակցել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11315:06
«Փաստաթղթերի հրապարակումը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
10415:00
«Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»․ ԵԱՀԿ նախագահ
19515:00
