Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

Իշխանությունները խիստ կլինեն ակտիվացող քաղաքական ուժերի նկատմամբ. «պապկաներ» են հավաքվել. «Ժողովուրդ»

97
Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ., 09:18
Իշխանությունները խիստ կլինեն ակտիվացող քաղաքական ուժերի նկատմամբ. «պապկաներ» են հավաքվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Իշխանությունները նպատակ ունեն առաջիկա ամիսներին շատ խիստ լինել բոլոր այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր կակտիվանան՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված:
Աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են բոլոր քաղաքական ուժերը, նոր ստեղծվելիքներից սկսած մինչև ընդդիմադիր դաշտում ամենաակտիվները: Բոլորի հետ կապված իրավապահները «պապկաներ» են հավաքել, պատրաստ սպասում են, թե ով որտեղ կսխալվի, որ գործի դնեն կոմպրոմատները:
Աղբյուրները նշում են, որ իրավապահները ներքին կարգով տարբեր ուժերի ներկայացուցիչների են հրավիրելու բաժիններ՝ ճնշելու, նրանց նկատմամբ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով: Տևական ժամանակ է իրավապահներն «աշխատել» են Սրբազան հայրերի ուղղությամբ, հրավիրվել են տարբեր բաժիններ, անձնական տարբեր բնույթի նյութեր են դրվել նրանց դեմ, ինչի համար վերջիններս որոշել են ընդառաջ գնալ Նիկոլ Փաշինյանի պահանջներին և Կաթողիկոսի հեռացման համար քայլեր ձեռնարկել»:

Մանրամասները՝ թերթի համարում: