«Արցախ Միություն»-ը շտապ կոչ է անում ԵԽ պատգամավորներին՝ մեկնել Բաքու, ներկա լինել դատական լսումներին»․ Արտակ Բեգլարյան
![]() «Արցախ Միության» նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախ Միությունը Եվրոպական Խորհրդարան է ուղարկել իր ու գործընկերների վերջին, ամենալայնածավալ զեկույցը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների վերաբերյալ։ Զեկույցը պատրաստվել է գործընկեր կազմակերպությունների՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի», «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի, «Հայկական իրավական ճակատի» և մի խումբ անհատ իրավապաշտպանների հետ միասին: Գերեվարված հայերից յոթն արդեն առերեսվել են կեղծ դատավճիռների՝ ստանալով 15-20 տարվա ազատազրկման պատիժ: Մյուս տասնվեցը Բաքվի ռազմական դատարաններում այժմ կանգնած են նմանատիպ բեմադրված դատավճիռների վտանգի առջև: Արցախ Միությունը շտապ կոչ է անում Եվրախորհրդարանի պատգամավորներին մեկնել Բաքու և ներկա գտնվել առաջիկա դատական լսումներին, ինչը կարևոր քայլ է թափանցիկությունն ապահովելու, հետագա իրավախախտումները կանխելու և Ադրբեջանին միջազգային իրավունքի համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ցուցադրական դատավարություններ և համակարգային չարաշահումներ Մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, Ֆրիդոմ Հաուսը և ԱՄՆ Պետդեպարտամենտը, փաստաթղթավորել են Ադրբեջանի անկախ և անաչառ դատական համակարգի բացակայությունը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ առկա են «հավաստի տվյալներ առ այն, որ դատավորներն ու դատախազները հրահանգներ են ստացել նախագահի վարչակազմից և Արդարադատության նախարարությունից, մասնավորապես՝ քաղաքականապես զգայուն գործերով», և նշել են, որ շատ հաճախ անհնար է իրականացնել պատշաճ դատավարություն՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ առկա է «մտահոգիչ օրինաչափություն»՝ իշխանության քննադատների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող վրեժխնդիր քրեական հետապնդումների և կամայական կալանքների վերաբերյալ: Քաղաքական հետապնդում և պատմական զուգահեռներ Ադրբեջանի ուղերձը 150,000 բռնի տեղահանված հայերին հստակ է՝ մի՛ վերադարձեք. Հայրենիք վերադառնալու ցանկացած փորձ կհանդիպի հետագա հալածանքների։ Պետական պատանդների իրավական կարգավիճակը Հակահայկական խտրականության օրինաչափություն Զեկույցի հիմնական եզրակացությունները Բոլոր 23 պատանդների անհատական կարգավիճակը՝ ներառյալ դատավարական պատմությունը, մեղադրանքները և ադրբեջանական դատարաններում ընթացող շինծու դատավարությունների պայմանները։
Արցախ Միությունը և գործընկերները կոչ են անում միջազգային հանրությանը վճռական ու անհապաղ կերպով գործել: Ի թիվս այլ գործողությունների՝ Եվրախորհրդարանի պատգամավորների ներկայությունը Բաքվում շատ կարևոր է հաշվետվողականության ապահովման, հայ գերիների իրավունքների պաշտպանության և հետագա իրավախախտումների կանխարգելման համար»։ Աղբյուրը` Արտակ Բեգլարյան |

«Երևանն անտեսել է էթիկայի նորմերը»․ Զախարովա (տեսանյութ)
14619:45
«Արևմուտքում հաշվարկել են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով, այլևս Մինսկի խմբի կարիքը չունեն»․ Միհրան Հակոբյան
9616:18
ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը
18015:23
«Տպավորություն է, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ մերժել եք բանակցել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11315:06
«Փաստաթղթերի հրապարակումը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
10415:00
«Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»․ ԵԱՀԿ նախագահ
19515:00
