Դպրոցականը սպանել է մորը և հրկիզել բնակարանը
529
Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ., 15:33
![]() 13-ամյա դպրոցականը խոստովանել է մորը սպանելու և բնակարանը հրկիզելու մեղքը, հայտնում է Shot-ը։ Հաղորդագրության համաձայն, առավոտյան Սանկտ Պետերբուրգի Կովալևսկայա փողոցի բնակարանում տեղի է ունեցել վեճ աղջկա և իր 46-ամյա մոր միջև։ Դեռահասը զայրացած էր՝ մոր կողմից հեռախոսի օգտագործման սահմանափակումների, ընկերների հետ հանդիպումների արգելքի և կյանքի խիստ վերահսկողության պատճառով։ Վեճի ընթացքում աղջիկը վերցրել է դանակը և մորը մահացու հարվածներ հասցրել։ Տեղի ունեցածը գիտակցելուց հետո դեռահասը փորձել է թաքցնել հետքերը. նա հրկիզել է բնակարանը, վնասել ձեռքերը և պատմություն հորինել անհայտ անձի մասին, որը, իբր, հարձակվել է իրենց վրա: Այնուամենայնիվ, հարցաքննության ընթացքում նա խոստովանել է հանցանքը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
