«Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դեր կխաղա անխոչընդոտ հաղորդակցության հաստատման գործում»․ Ալիև
![]() «Զանգեզուրի միջանցքի» բացումը էական դեր կխաղա մեր երկրների միջև ուղիղ և անարգել կապերի հաստատման գործում։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Հատուկ ծառայությունների դերը միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Ալիևի խոսքով նախագծի իրականացումը կմեծացնի բեռնափոխադրումների ծավալը և կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունը։ «Սակայն մեր տրանսպորտային հանգույցների աճող դերը դրանք դարձնում է ապակառուցողական ուժերի թիրախ։ Մեր տրանսպորտային և կապի գծերը խոցելի են միջազգային ահաբեկչության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության և կիբերսպառնալիքների նկատմամբ, որոնք ուղղված են կարևորագույն տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարման համակարգերի կաթվածահար անելուն»,- նշել է Ալիևը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
