Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են արմատապես փոխել BBC-ի աշխատանքը
![]() Բրիտանական խորհրդարանի անդամները պահանջել են արմատական փոփոխություններ կատարել BBC-ի աշխատանքում, այն բանից հետո, երբ գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են տվել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի խմբագրման շուրջ սկանդալի ֆոնին։ Պահպանողական առաջնորդ Քեմի Բադնոկը կարծում է, որ կորպորացիայի կողմից ԱՄՆ-ում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը պահանջում է ամբողջական վերանայում։ Դրա օրակարգը այլևս չպետք է «ձևավորվի գաղափարախոսական ակտիվիստների խմբավորման կողմից»։ Աջակողմյան պոպուլիստական «Reform UK» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը Դեյվիին մեղադրել է «երկակի ստանդարտների» մեջ։ «Կառավարությունը պետք է նշանակի մեկին, ով փորձ ունի ընկերությունները և դրանց կորպորատիվ մշակույթները վերակառուցելու հարցում»,- կարծում է քաղաքական գործիչը։ Պահպանողական պատգամավոր, նախկին արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին ասել է, որ BBC-ի խնդիրը «սեփական կողմնակալությունը ճանաչելու անկարողությունն է»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
