«Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին». Caliber
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է Caliber.Az-ը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Նշվում է, որ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան համարել իրատեսական քայլ։ «Բարձր մակարդակի այցը առանց ստորագրված համաձայնագրի (խաղաղության պայմանագիր - խմբ.) և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է ստեղծել գործընթացի ավարտի կեղծ տպավորություն։ Մինչև իրավական շրջանակի ստեղծումը և պարտավորությունների կատարումը, նման քայլերը վաղաժամ կլինեն», - գրում է լրատվականը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հրավիրել է Թուրքիային և Ադրբեջանին՝ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
