«ԵՊՀ դասախոսին թաքուն նկարողը ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանի դուստրն է»․ ԶԼՄ
![]() ԵՊՀ-ից ազատված դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանից «Առավոտ»-ը հետաքրքրվել է՝ ի վերջո ո՞վ էր այն իշխանական պատգամավորը, որին դուր չէր եկել իր դասախոսության ժամանակ բերված օրինակը: «Պարզվեց՝ խոսքը ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի մասին է, նրա դուստրն է թաքուն նկարել դասախոսին եւ փոխանցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: «Երեսփոխանուհու դուստրը դասախոսությունը լսելու եւ հասկանալու փոխարեն՝ անթույլատրելի արարք է կատարել՝ ինձ նկարել է: Ես իրեն չեմ թույլատրել, ինքը պապարացի չի, իմ ուսանողուհին է: Նա պարտավոր էր ինձ ասել՝ թույլ կտա՞ք նկարել, որովհետեւ դա իմ անձնական իրավունքն է: Չի հարցրել թույլտվություն, ոչինչ, ես իրեն ներում եմ: Բայց դրանից հետո ինքը էլի մեկ այլ բան է արել՝ հատվածական նորից նկարել եւ տարել մատնություն է արել՝ ծնողի դրդմամբ, թե ոչ, չեմ կարող ասել: Իր դասախոսի նկատմամբ սուտ մատնություն է արել»,- նշեց Սահակ Մանուկյանը»,- գրում է լրատվամիջոցը։
|

«Անչափահասն ապտակել է ինձ». Լիանա Զուրաբյան (տեսանյութ)
1817:30
«Ի՞նչ ռեսուրսներով է երկիրը դիմակայելու առաջիկա քաոսին»․ Վարդ Սիմոնյան
6217:12
Վարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվեց (տեսանյութ)
4616:36
«Վահագն Չախալյանն ունի շտապ բժշկական օգնության կարիք»․ Կարեն Վրթանեսյան
7416:06
Խամենեիի հրաժեշտի արարողությունը հետաձգվել է
9615:39
Մահվան մասին լուրերից հետո Ահմադինեժադը հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)
11015:16
