Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե Վազգենը կենդանի լիներ, նման բան չէր կարա լիներ Ղարաբաղի հետ կապված». Սասուն Միքայելյան

264
Երկուշաբթի, 27 հոկտեմբերի, 2025 թ., 11:12
«Եթե Վազգենը կենդանի լիներ, նման բան չէր կարա լիներ Ղարաբաղի հետ կապված». Սասուն Միքայելյան

«Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունն ապագա չի ունենա»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին խարխլվեց մեր պետականությունը: «Վազգենին պիտի արենայից հանեին արտաքին ուժերի, երևի ներքին ուժերի ձեռքով, որ էսօր լիներ էն, ինչ եղավ: Եթե Վազգենը կենդանի լիներ, նման բան չէր կարա լիներ Ղարաբաղի հետ կապված... Տարիների ընթացքում, կամաց-կամաց նախորդ իշխանություններն էլ եկան ալան-թալանով զբաղվեցին ու երկիրն էս վիճակում հայտնվեց, Արցախը կորցրեցինք»,- հավելեց նա՝ նշելով, որ չի հուսահատվում, պետք է համախմբված ու հզոր լինել:

Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից