Օրբանը ստորագրահավաք է սկսել ԵՄ ռազմական ծրագրերի դեմ
![]() Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրել է Եվրոմիությանը պատերազմ փնտրելու մեջ և հայտարարել է նման ծրագրերի դեմ ստորագրահավաքի մասին։ Նա այդ մասին հայտարարել է Facebook-ի իր գրառման մեջ։ «Մեզ սպասվում է թեժ աշուն։ Եվրոպան ավելի ու ավելի արագ է շարժվում դեպի պատերազմ։ Մի քանի շաբաթ առաջ Կոպենհագենում ներկայացվեց Բրյուսելի ռազմական ծրագիրը. Եվրոպան վճարում է, ուկրաինացիները կռվում են, իսկ Ռուսաստանը, ի վերջո, կհյուծվի։ Մենք չգիտենք, թե որքան կարժենա դա կամ որքան կտևի։ Ռազմավարության փոխարեն բրյուսելցիները սահմանափակվել են միայն երազանքներով», - ասաց նա։ Օրբանը նաև հայտարարել է, որ Հունգարիան դեմ է նման ծրագրերին և կոչ արել քաղաքացիներին ստորագրել խնդրագիրը՝ ցույց տալու համար, որ «հունգարացիները պատերազմ չեն ուզում»։ «Մենք չենք կարող անգործ նստել։ Մենք պետք է ևս մեկ անգամ ցույց տանք, որ Հունգարիայի ժողովուրդը պատերազմ չի ուզում։ Հետևաբար, այսօր մենք սկսում ենք ստորագրահավաք Բրյուսելի ռազմական ծրագրերի դեմ։ Մենք կլինենք յուրաքանչյուր քաղաքում և գյուղում, քանի որ մեզ հիմա անհրաժեշտ են բոլոր խաղաղասեր հունգարացիները», - հայտարարեց Օրբանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
