«Որ սահմանադրական կարգը տապալելու կոչ անելու մեղադրանք առաջադրվի, կասեն` քաղաքական հետապնդում է»․ Արմեն Եղոյան
![]() ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը՝ գրելով հետևյալը․ «Հիմա, որ էս տղային սահմանադրական կարգը տապալելու կոչ անելու մեղադրանք առաջադրվի, կասեն՝ քաղաքական հետապնդում է։ Ինչ ասել է «երկրի գաղափարական ղեկավար», նման պաշտոն, կոչում կամ տիտղոս ՀՀ սահմանադրությունը չի նախատեսում։ Ի՞նչ է առաջարկում Նարեկ Կարապետյանը. վարչապետ ընտրել մի մարդու, իսկ երկրի գաղափարական ղեկավարումը հանձնել մեկ այլ մարդո՞ւ։ Դա արդեն կնշանակի ստվերային կառավարում, մարիոնետային կառավարություն, որոշում կայացնողի զրո հաշվետվողականություն և ստվերային տնտեսության տարածում (որովհետև ստվերային կառավարման գործիքները, որպես կանոն, ֆինանսականն են ու էլի ստվերային)։ Իհարկե նման օրինակները բազմաթիվ են աշխարհում, բայց Նարեկ Կարապետյանը հաստատ չէր ցանկանա նման երկրում ապրել»։ Աղբյուրը` Արման Եղոյան |

Թրամփը մտադիր է դատի տալ BBC-ին
8610:22
Քննարկվում է 2026թ. բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5810:12
Ուղիղ միացում՝ Ազգային ժողովից (տեսանյութ)
5510:00
«Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքները»․ Տաթևիկ Հայրապետյան (լուսանկար)
8509:36
Անկուսակցականները չեն շտապում. «Հրապարակ»
8709:06
Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. «Հրապարակ»
6609:00
