«Պուտինը խոնարհվեց Ալիևի առաջ»․ Իվան Պրեոբրաժենսկի
![]() Ինչպես հայտնել էինք, մեկ տարվա դադարից հետո Տաջիկստանում հանդիպեցին Պուտինն ու Ալիևը։ Հանդիպման հրապարակային մասը գրեթե ամբողջությամբ նվիրված էր 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը։ «Մեր պարտականությունն է, ինչպես պայմանավորվել էինք, գնահատել և հայտարարել իրական պատճառը»,- ասել էր Պուտինը։ Նա ընդունել էր, որ ինքնաթիռը պատահաբար խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելիս, և խոստացել վճարել զոհերի ընտանիքներին հասանելիք փոխհատուցումը և իրավական գնահատական տալ ռուս պաշտոնյաների գործողություններին։ Այսօր՝ ասուլիսի ժամանակ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը հաղթահարել են երկկողմ լարվածությունը և այսուհետ կշարունակեն զարգացնել հարաբերությունները։ Թեմայի մասին «Дождь»-ի եթերում կարծիք է հայտնել քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին՝ նշելով, որ «խաղի կանոները փոխվեցին․ Պուտինը խոնարհվեց Ալիևի առաջ, Ալիևը հասավ իր նպատակին»։ «Ակնհայտ է, որ Կրեմլն այժմ պատժամիջոցների տակ է (հատկապես նավթի, այժմ քննարկվում են նաև գազային պատժամիջոցները), և քանի որ Թուրքիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ ռուսական գազից մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ հրաժարվելու համար, նա ստիպված էր շտապ հաշտվել Ալիևի հետ։ Այլ կերպ ասած՝ Պուտինը ստիպված եղավ զիջել հպարտությունը՝ ինքնաթիռի մասին խոսելիս»,- նշել է քաղաքագետը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
