«Թող անթրաշ Նիկոլը թրաշված Նիկոլի հետ բանավիճի, իրար տան-ջարդեն»․ Էդուարդ Շարմազանով
![]() Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցերին՝ մեջբերեց ֆեյսբուքյան իր գրառումը։ «Նիկոլ, դու ես 2020-ին Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որի համաձայն «ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե»։ «Հիմա եկել ումի՞ց ա բողոքում, ի՞նչ ա ասում։ Նիկոլն ինքն իր ասածների մեջ խճճվել ա։ Ես ասում եմ, նիկոլ Փաշինյանը հեռախոսից կարդում էր էն բանակցային ժառանգությունը, որը իրեն թողել էինք մենք, թող գնա ինքը՝ անթրաշ Նիկոլը թրաշված Նիկոլի հետ բանավիճի, իրար տան-ջարդեն, ՔՊ-ն էլ թող 2 մասի բաժանվեն՝ մի մասը թրաշվողների կողմը լինի, մի մասը՝ անթրաշների, իրանք իրար հետ կռվեն, նախագահներից ինչա՞ ուզում»,- ավելացրեց Շարմազնովը։ «Բանավեճ են ուզում․ Ռուբինյանն էլ էր ասում»․ մեկնաբանեցին լրագրողները։ «Ռուբինյանի մոտ իսկի ՀՀԿ-ի տատիկին չենք ուղարկելու բանավիճի, թող ոտքի տակ դրանք չընկնեն, մեր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, բանավեճն էլ սպառված է»,- ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
