Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Լուկաշենկոն պատասխանեց «ո՞վ է բերել Փաշինյան Նիկոլին» հարցին»․ Կարեն Հեքիմյան

195
Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ., 16:42
«Լուկաշենկոն պատասխանեց «ո՞վ է բերել Փաշինյան Նիկոլին» հարցին»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞վ է բերել Փաշինյան Նիկոլին: Այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ այս հարցին փաստացի պատասխանեց Լուկաշենկո Ալեքսանդրը: Վերջինս ասաց.«Նիկոլ Վովաևիչը առանց մեզ ոչ մի տեղ» («Никол Воваевич без нас никуда!»):
Այսպիսով, առաջին հերթին շնորհավորում եմ Սարգսյան Սերժին, Քոչարյան Ռոբերտին, Տեր-Պետրոսյան Լևոնին, Կարապետյան Կարենին, ամերիկյան դեսպանին, Սորոս Ջորջին, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը, «ջհուդամասոններին», «անգլոսաքսերին», Էրդողան Ռեջեբին, Ալիև Իլհամին և բոլոր նրանց, ովքեր կասկածվում էին Փաշինյան Նիկոլին իշխանության բերելու մեջ: Նրանք չեն Փաշինյան Նիկոլին բերել, թեպետ նրանցից ոմանք ամեն ինչից տեղեկացված էին: Այսօր Լուկաշենկո Ալեքսանդրը 5 բառից կազմված նախադասությամբ հերքեց հասարակության մեջ տեղ գտած բոլոր վարկածները: Մնաց մեկ վարկած, կներեք, արդեն փաստ, այն է՝ Փաշինյան Նիկոլին բերել են «իրենք»՝ լուկաշենկոյենք:
Բա, товарищи путинцы и лукашенковцы армянского происхождения. Ինչպես ձեր հիմնական Հայրենիքում են ասում. «И на старуху бывает проруха»»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան